Գրականություն

Տնային աշխատանք

Կարդա՛ Իսահակյանի ,,Պատրանք,, պատմվածքը:


Ի՞նչ է նշանակում պատրանք, գրի՛ր հոմանիշները:

երազանք,իղձ,ցանկություն։


Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:


Վերլուծի՛ր ստեղծագործությունը:


Գրի՛ր քո կարծիքը հարցադրումների վերաբերյալ՝ պատրանքը որպես ինքախաբեություն, պատրանքը՝ ուղղակի երազ , երազկոտություն:

Գրականություն

Տնային աշխատանք

Ընտրել և կարդալ Աղայանի հեքիաթներից մեկը, բլոգում գրավոր ներկայացնել կարծիք կամ վերլուծություն հեքիաթի վերաբերյալ ։ (8-10 նախադասություն)։ 

Օձամանուկ և Արևահատ

իմ կարծիք այս բանաստեղծությունը թեքված է դեպի ֆանտաստիկ ժանրի կողմ է թեքված

Ընտրել որևէ բանաստեղծություն կամ որևէ ստեղծագործությունից, հեքիաթից , հոդվածից հատված , տեսագրել կամ ձայնագրել։ 

Ոտքիդ տակին վարդեր բացվին,
Չորս կողմդ փռվի մանիշակ,
Բարով հասնես քո մուրազին,
Գլխիդ տեսնեմ թագ ու պսակ։

Քո ժպիտը վարդի նման,
Արտասուքդ մարգարիտի,
Ուր որ գնաս՝ Աստված քեզ հե՛տ,
Օձ ու կարիճ քեզ չըխայթի՛։

Քո խրճիթը պալա՛տ դառնա,
Ողջ սյուները անգին քարից,
Պատ ու հատակ՝ ոսկի, արծաթ,
Առաստաղը գոհարներից…

Գրականություն

տնային աշխատանք

Առաջադրանքներ 1. Բացատրի՛ր . ինչպե՞ս ես հասկանում:  Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։

տղան հասկանում էր, որ աշունը շատ կեղեցիկ է, և այտ տեղ միայն նա է տգեղ իր պատճառաբանած թաստերոբ։

։2. Բացատրի՛ր վերնագիրը:

 3. Բնութագրի՛ր տղային՝ մեջբերելով համապատասխան հատվածներ պատմվածքից: 

Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կորում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից աոաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։

4. Բացատրի՛ր բառերը՝ քիվ, ակ, գողունի, կլանչոց, կածան, խաշամ, տիղմ:

քիվ-Հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից կամ պատուհանների ու դռների վերևից:

ակ-1. Ջրի ակունք:
2. Աղբյուր:
3. Սնդու:
4. Փեթակի աչք:
5. Բողբոջ:

գողունի-1. Գողացված, գողությամբ ձեռք բերված:

կլանչոց-Շան աղիողորմ հաչոց, կաղկանձյուն:

կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ:

խաշամ-Աշնանը ծառերից թափված տերևներ:

տիղմ-1. Հանքային կամ օրգանական նյութերից առաջացած կպչուն նստվածք ջրերի (ծովերի, գետերի, լճերի) հատակին կամ ճահիճներում:

5. Ինչո՞ւ էր հոր համար կարևոր, որ տղան գիրք կարդա և լավ սովորի: 

որ տղան կյանքում դժվարություներ չունենա և չանի այն ամենը ինչ նրանք եին անում։

Գրականություն

տնային աշխատանք

Տնային աշխատանք

Կարդա՛ Նար-Դոսի ,,Նա,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին:

1. Բացատրիր հետևյալ բառերը՝

 անհուն, -անսահման,անծայրածիր

ականակիտ-հստակ,

, անբռնազբոսիկ,-բնական

 սիրակեզ,-սիրուց կիզված

 ընկղմվել,-ներգրառվոլ,մխրճվել

գոթական

, անանց,-ոչ անցոզիկ,հավերժական

 պարուրել, -փաթաթել

տրուբադուր,-եչաշտական գործիք նվագող

հրացայտ, 

անձեռակերտ,

 ծնրադրել

:2. Բացատրիր արտահայտությունները՝
1.ամբողջ էությամբ լսողություն դարձած

շատ ուշադիր լսել

2.սրտի լարերի վրա են նվագում

հոգով զգալիս թվում է որ սրտիտ լարերի վրա են նվագում։

3.սքանչացման արցունքը գոհարի պես խաղում էր նրա աչքերի մեջ

հիացմունքից նրա աջքերը լցվում են։

 3.Վերլուծի’ր հետևյալ հատվածը.

— Ես շատ հպարտ եմ, սինյորինա։

— Իմ անունը Ջուլիետտա է

։— Ես հպարտ եմ, սիրուն Ջուլիետտա։— Մենք չենք խլի քո հպարտությունը, Անտոնիո։— Կխլեք․ երբ ինձ մի կտոր հաց տաք։

Ջուլիետան մի դրամ նետեց նրա ոտքերի առջև և բարկացած հեռացավ պատուհանից։ Բայց իսկույն էլ նորից մոտեցավ պատուհանին։

նրանք ծանոթանում են և Ջուլետան օգնություն է առաջարկում բայց Անտոնյոն լինելով հպարտ հրաժարվեց ։Ջուլետան վիրավորված գնում է և իսկույն վերադառնում ։

4. Վերլուծի’ր հետևյալ հատվածը.Ես մոռացա ձեզ, այո՛. բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ մեզբաժանում էր իրարից։ Դուք վերևն էիք,— ես ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիս արհամարհանքով նայելու դեպի ներքև։ Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողներըերբեմն թևեր են առնում, թռչում վերև, և, վրիժառության զգացումով լեցուն։ 

նա հաշբի չէր առել որ ցածր մարդիկ նույն պես կարող են բարձրանան ։


5. Ջուլիետայի նկարագրությունը համեմատի՛ր <<Ես>>-ի հերոսուհու նկարագրության հետ:


6. Ո՞ր պատմության մեջ է պատմողի լեզուն ավելի պատկերավոր, ինչո՞ւ:7. Ջուլիետային.մեղադրի’ր (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)արդարացրո’ւ  (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)բնութագրի’ր  (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)8. Բնութագրի՛ր Անտոնիոյին:
9. Ո՞ւմ կամ ի՞նչն ես համարում Անտոնիոյի և Ջուլիետայի բաժանման պատճառը:10. Քեզ համոզո՞ւմ է պատմության այսպիսի ավարտը: Պատասխանդ պատճառաբանի՛ր

Գրականություն

Տնային աշխատանք

Կարդա՛ Իսահակյանի ,, Մի հին չինական զրույց,, ստեղծագործությունը:

Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

ճիգ-ջանք

արունք-մարդասպանություն


Ինչպիսի՞ ստեղծագործություն է՝ պատմվածք, հեքիաթ, առակ, այլ:

զրույց


Հնարավո՞ր էր կանխել սփռվող չարիքը:

Այո ,կարող էր կանխել,նա կարող եր հարցնել ժողովրդից իրենց կարծիքը թե ինչի համար են կրում ծանր գլխարկներ։


Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ:

Կայսրը ցանկանում էր իր ժողովրդի համար բարելավել կանքը, բայց ստցվեց հակառակը՝ չմտածելով հետեվանքների մասին ։


Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի:

Իմ կարծիքով ցանկացած գործ սկսելիս պետք է հետեվանքների մասին։

հայոց լեզու, Գրականություն

Աշնանային բանաստեղծույուն

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
      Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
      Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
      Աշուն ծնավ։

Աշուն Օր

Սեւուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրայ շար եկան։
Ծագեց առաւօտ
Պաղեց, սառաւ օդ։

Գոռաց երկինք. բուք արաւ,
Հեւաց, հեւաց.
Ծերուկ երկիր սուգ արաւ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արեւ շող կապեց,
Դողաց, սողաց,
Արիւն-ամպից քօղ կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցաւատանջ։

Տեղաց անձրեւ մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Յոգնած տերեւ շաղ տալով։
Երկիր քուն դըրաւ,
Եւ թռչուն թըռաւ։

Յուզուած առուն փախ տուաւ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տուաւ։
Քամին ելաւ վեր,
Արաւ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրայ ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կեանքիս սեւաւոր։

Գրականություն

տնային աշխատանք

Տնային աշխատանք

Կարդա՛ Աբրահամ Լինքոլնի նամակը որդուն

Դուրս բեր քեզ համար կարևոր միտք արտահայտող տողերը: 

Սովորեցրեք նրան միշտ բարձր հավատ ունենալ իր նկատմամբ, քանի որ այդ դեպքում նա բարձր հավատ կունենա մարդկության հանդեպ:

Սա հեշտ գործ չէ, բայց տեսեք, ինչ կարող եք անել… Իմ որդին այնքան լավն է»:

Գրավոր շարադրեք ձեր մտքերը՝ Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը: 

մեր սիրելի ուսուցիչները մեզ սովորեցնում են այն ինչ իրենց են սովորեցրել ավելին ։Ուսուցիչները կերտում են ճանապար որը տանում է ապագա։Դպրոցը ր ուսուցիչները մեր կյանքի մասն է։Մեր դպրոցը և ուսուցիչները տարբերվող և յուրահատուկ են։Ճանապարհորդություները նույնպես օգնում են քանի որ մեր ուսուցիչները մեզ տանում են ճամփորտուցիան որպիզի մող ծանոթացնեն միջավայչին և նոր բաներ սովորեցնեն։

Գրականություն

Տնային աշխատանք

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Դաշնամուրը,, պատմվածքը 

  • Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել: Ինչո՞ւ: 
  • այո․որովհետև Բենը նվիրված էր դաշնամուրին և քանի որ նա չուներ դաշնամուր դա նույն պես հանդիսանում է պաճառ։
  • Ինչո՞ւ էր աղջիկը կարծում, որ Բենը կունենա դաշնամուր: Դու ի՞նչ ես կարծում: դաշնամուրը Բենի երազանքն էր և նա հնարավորություն ունենալիս ամպայման կկատարեր։
  • Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը: երազանքի մասին է որը անկատար էր և տղայի մասին որը կարծես սիռահրվել էր դաշնամուրին և երաշտությանը։
  • Ինչպիսինն էր տղան և ի՞նչ բացահայտեց Էմին տղայի մեջ:տղան տաղանդավոր էր և էմին բացահաըտեց նրա տաղանդը։
  • Առանձնացրո՛ւ այն հատվածները որտեղ երևում է տղայի վերաբերմունքը դաշնամուրի, երաժշտության հանդեպ:
  • Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։ Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ 
  • Իսկ դու փորձե՞լ ես երբևէ որև երաժշտական գործիք նվագել, պատմի՛ր այդ մասին:
  • ես արդեն վեց տարի է նվագում եմ ջութակ։Ես երբ առաջին անքմ երբ լսեցի ջութակի ձայնը ես ծնողներիս ասացի որ ուզում եմ գնալ ջութակի և ես ընթունվեցի ջութակի։ Ես նաև կարողանում եմ դաշնամուր նվագել։Ես շատ եմ սիրում այս երկու գործիքները և երաժշտությունը։